Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում բազմիցս պատերազմի կոչեր հնչեցրած ու ռազմական հռետորաբանությունը պաշտոնական լեզվի մի մասը դարձրած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը համոզմունք է հայտնել, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական միջոցներն իրենց դեռ չեն սպառել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Բաքվում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշտական խորհրդի նիստի ժամանակ:

 

«Մադրիդյան առաջարկները բավականին իրական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ շարժվել: Այս հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում, սա խորքային հակամարտություն է: Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, իսկ այնուհետև մարդկանց մեջ ստեղծել վստահության մթնոլորտ»,- նշել է Մամեդյարովը: Նա հերթական անգամ բարձրաձայնել է հայկական ուժերը ԼՂ հարակից շրջաններից դուրս բերելու ադրբեջանական բարբաջը' ընդգծելով, որ «հայկական զինված ուժերի առկայությունը գրգռող գործոն է»: