Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը կայցելի Միացյալ Նահանգներ: Այս մասին հաղորդում է թուրքական TRT գործակալությունը: ԱՄՆ-ում Թուրքիայի Նախագահը մասնակցելու է մայիսի 28-ին, Բոսթոնում որդու' Մեհմեթ Էմրե Գյուլի ավարտական արարողությանը, ով դառնում է Հարվարդի համալսարանի շրջանավարտ:
Գյուլի հետ միասին ԱՄՆ կմեկնեն նաև կինը' Հայրուննիսա Գյուլը և մյուս զավակները: Նույն համալսարանում Գյուլը դասախոսություն կկարդա Թուրքիայի ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Այցելության շրջանակներում Թուրքիայի Նախագահը հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ առաջատար կազմակերպությունների ղեկավարների, ակադեմիկոսների հետ: Մայիսի 31-ին Գյուլը կվերադառնա Թուրքիա: