Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին՝ երկրի նախագահի արտահերթ ընտրությունների կապակցությամբ և հայտարարել, որ պատրաստ է համագորձակցել հաղթողի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի գրավոր ուղերձի մեջ, որ հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:

 

«Բոլոր Ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին, որոնք այսօր տեղի ունեցած ընտրությունների միջոցով հասան այն բանին, որ իրենց ձայնը լսելի դառձավ։ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հաջորդ նախագահի, ինչպես նաև ժողովրդավարության նորմերով ընտրված խորհրդարանի հետ»,- ասված է Օբամայի հայտարարության մեջ:

 

Նա ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը:

 

Նշենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների Еxit polls-ի արձանագրած արդյունքներով հաղթում է Գերագույն ռադայի պատգամավոր, գործարար Պյոտր Պորոշենկոն, ով հավաքում է ընտրողների ձայների 55,9 տոկոսը: