Վրաստանում ավարտվել Է թեկնածուների գրանցումը 12 ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետերի պաշտոնի համար. ուղղակի ընտրությունները տեղի կունենան հունիսի 15-ին՝ քաղաքային խորհուրդների (սակրեբուլոների) եւ տեղական վարչակազմերի ղեկավարների ընտրության հետ միաժամանակ, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ավելի վաղ ուղղակի քվեարկության ճանապարհով ընտրվում Էր միայն Թբիլիսիի քաղաքագլուխը: Այս տարի Ինքնակառավարման օրենսգրքում ընդունվել են ուղղումներ, որոնք ինքնակառավարման կարգավիճակով են օժտել 12 քաղաքների եւ ապահովել քաղաքապետ ընտրելու նրանց իրավունքը: Ընդամենն ամբողջ երկրում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 80-ից ավելի թեկնածուներ, որոնցից 10-ը կանայք են:
Քաղաքապետի պաշտոնի առավել մեծ թվով հավակնորդներ են գրանցված մայրաքաղաքում. այստեղ քաղաքապետի պաշտոնի համար մտադիր Է պայքարել 14 մարդ, իսկ ամենափոքր «մրցույթը» Ամբրոլաուրիում Է, որտեղ գրանցված Է ընդամենը երկու թեկնածու:
Թեկնածուն հաղթող կճանաչվի, եթե ընտրությունների առաջին իսկ փուլում կարողանա հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում քաղաքապետերը հայտնի կդառնան երկրորդ փուլի արդյունքում: