Դեռևս հայտնի չէ' մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Աստանան կլինի, կտեսնենք»,-նշեց նախարարը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

 

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը գործընկերների հետ իրականացնում է մասշտաբային եվրասիական տնտեսական ծրագիր: Դրա կենտրոնական իրադարձությունը տեղի կունենա Աստանայում մայիսի 29-ին, երբ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից' 170 միլիոն բնակչությամբ տարածքում լայն հնարավորություններ ստեղծելով բիզնեսի, համատեղ ներդրումային ծրագրերի, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության համար' արտաքին շուկաներում կոորդինացիայի համար: Բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ապագայում կեզրափակվեն նաեւ մեր ինտեգրացիոն միությանը Հայաստանի միանալու գործընթացները Մոտ ապագայում կեզրափակվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացները: