Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրված համախառն ներքին արդյունքն, ընթացիկ շուկայական գներով, կազմել է 750 մլրդ 384.6 մլն դրամ՝ 2013թ. նույն ժամանակահատվածի 720 մլրդ 900.9 մլն դրամի փոխարեն. աճը կազմել է մոտ 10,41 տոկոս։
2014թ. հունվար-մարտին ՀՆԱ-ի կառուցվածքում արտադրանքի հարկերի (հանած սուբսիդիաներ) բաժինը կազմել է 15.7 տոկոս կամ 117 մլրդ 818.0 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 16.1 տոկոսի և 116 մլրդ 121.4 մլն դրամի դիմաց։ Համապատասխանաբար, համախառն ավելացված արժեքի (հիմնական գներով) բաժինը կազմել է 84.3 տոկոս կամ 632 մլրդ 566.6 մլն դրամ։
Այս տարվա հունվար-մարտի ՀՆԱ-ում ամենամեծ բաժինն են ունեցել մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգան՝ 13.3 տոկոս, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման՝ 7.5 տոկոս, մշակող արդյունաբերության՝ 12.0 տոկոս, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության՝ 7.2 տոկոս, ֆինանսական և ապահովագրական գործունեության՝ 6.0 տոկոս, պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովագրության՝ 5.4 տոկոս, տեղեկատվություն և կապի՝ 5.2 տոկոս, անշարժ գույքի հետ կապված գործունեությա ն՝ 5.2 տոկոս, և շինարարության՝ 5.1 տոկոս, ոլորտները։