Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 5-ին երկկողմ հանդիպում կանցկացնեն Փարիզում:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի դեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջեն Պսակին՝ զրուցելով այն լրագրողների հետ, ովքեր Քերիին ուղեկցում են Եվրոպայում նրա ուղեւորության ընթացքում: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկրի նախագահ Բարաք Օբամայի պատվիրակության կազմում է, որը հունիսի 2-ին ուղեւորվել է Լեհաստան, Բելգիա եւ Ֆրանսիա:

 

Պսակիի խոսքով՝ ենթադրվում է, որ Լավրովի եւ Քերիի առաջիկա բանակցությունների օրակարգի հիմնական հարցերը կլինեն Ուկրաինայի ճգնաժամը, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտությունը եւ այդ երկրից քիմիական զենքի դուրսբերման ընթացքը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: