Այսօր կայանալիք Ստավանգերի մրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուժերը կչափի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Արոնյանը հաղթանակ էր տոնել և երկու տուրերի արդյունքում իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Հայաստանի հավաքականի առաջատարը կես միավորով է հետ մնում Կարուանայից. վերջինս միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: