Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգթայ Ասադովն Ուկրաինայի հարցում ՌԴ-ի պատվիրակությանն աջակցություն Է խոստացել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում, որն անցկացվելու Է Բաքվում:

 

«Մենք հետեւում ենք Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրությանը, մենք հասկանում ենք Ռուսաստանի ակնկալիքները, մենք այդ ամենը տեսնում ենք: Ես գտնում եմ, որ մենք, լինելով ռազմավարական գործընկերներ, ԵԱՀԿ-ում նույնպես հանդես կգանք միասնական դիրքորոշմամբ»,-հայտարարել Է Ասադովը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ կայացած հանդիպմանը:

 

Ասադովն ընդգծել Է, որ «Ադրբեջանը հսկայական նշանակություն Է տալիս Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»: «Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Մեծ բավականությամբ ենք ձեզ սպասելու ԵԱՀԿ-ի նստաշրջանում: Հուսով եմ, որ եւ ադրբեջանական, եւ ռուսական կողմերը հանդես կգան միասնական դիրքորոշմամբ»,-հավելել Է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը:

 

Իր կողմից Նարիշկինը նշել Է, որ Ռուսաստանը շահագրգռված Է «Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ ռազմավարական գործընկերության ընդլայնմամբ եւ խորացմամբ»: «Վստահ եմ, որ խորհրդարանականները կարող են իրենց ավանդը ներդնել դրանում: Մենք դրա համար ունենք բոլոր հնարավորությունները եւ միջխորհրդարանական գործակցության բոլոր գործիքները»,-հավելել Է նա:

 

ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանը Բաքվում տեղի կունենա հունիսի վերջին. Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Նարիշկինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: