Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անհայրենիք մարդու ստոր արարք է համարում Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի՝ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևից քաղաքական ապաստան խնդրելու արարքը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ նման արարքի կարող է ընդունակ լինել միայն ստոր մարդը: «Եթե նման բան է եղել, կարող եմ միայն ասել, որ դա հայրենիքի դավաճան մարդու արարք է: Այսինքն՝ դավաճան էլ չես կարող ասել, որովհետև նման արարք թույլ տվողը հայրենիք էլ չունի»,- ընդգծեց նա:

 

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը հայտարարել է է, որ ինքը՝ ընտանյոք հանդերձ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևից քաղաքական ապաստան է հայցում: