Իշխանության և «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միջև «4+4+4» ձևաչափով  կայացած կոնսենսուսի մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ և իշխանությունը, և ընդդիմությունը պատրաստ են գնալ փոխզիջումների: Պատրաստ են մի կողմ դնել մաքսիմալիստական նկրտումները և հանուն հանրային շահի և պետական շահի՝ ավելի ուշադիր լսել դիմացինի կարծիքը, ավելի կառուցողական դրսևորում ցույց տալ:


«Իրոք արժեքավոր հայտարարություն է երեկ եղել: Սա մեր պառլամենտարիզմի պատմությա մեջ կմտնի որպես անհնարինը հնարավոր դարձնելու փաստ, որովհետև, երբ որ «4+4+4»-ը սկսվում էր, և իշխանության մեջ, և ընդդիմության մեջ շատ էին գործիչներն, ովքեր չէին տեսնում կոնսենսուսի հնարավորությունը, որովհետև մերթընդմերթ տեսնում էինք, որ կամ մեր կողմից, կամ մեր ընդիրմադիրների կողմից կրքերը բորբոքվում էին»: 

 

Նրա խոսքով՝ սա կոնսենսուս էր քաղաքական ուժերի միջև, իսկ քաղաքացիական հասարակությունը չստորագրեց, բայց փաստեց, որ կան դրական տեղաշարժեր:

 

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: