Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 12-ին Երևանում կանցկացվի հայ-վրացական քաղաքական խորհրդակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ խորհրդակցությունները ավանդական են և տարե կան 2-3 անգամ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մակարդակով տեղի են ունենում նման հանդիպումներ: Բալայանի խոսքերով, հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-վրացական օրակարգային հարցերը:
Newsgeorgia.ru կայքի փոխանցմամբ' վրացական պատվիրակությունը կղեկավարի Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիան: Ըստ կայքի' կքննարկվեն համագործակցության վերաբերյալ հարցեր ինչպես երկկողմ ձևաչափով այնպես էլ միջազգային մակարդակով: