Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարություների միջև մայիսի 6-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Քորդ Մայեր-Քլոդտը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ԵՄ հետ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:
Հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային արդի խնդիրներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման գործընթացին: