Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մոսկվան Ռուսաստանի սահմաններին ուկրաինական զրահամեքենաների առկայությունը գնահատում է որպես միջազգային իրավունքի հիմնարար դրույթների կոպիտ խախտում: Այս հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

 

Հունիսի 13-ին ուկրաինացի զինվորները խախտել էին ՌԴ-ի հետ պետական սահմանը Ռոստովի մարզի Միլերով քաղաքի մոտ:

 

«Մոսկվան Ռուսաստանի սահմաններին ուկրաինական զրահամեքենաների առկայությունը գնահատում է որպես միջազգային իրավունքի հիմնարար դրույթների կոպիտ խախտում, որը չի նպաստի Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ռուսական կողմը պահանջել է դադարեցնել նմանօրինակ սադրանքները, որոնք խաթարում են նոր սկսվող երկխոսությունը: