Սիրիայի Հուշ Արաբ և Ասալ ալ Ուարդ գյուղի բնակիչները, զինյալների այնտեղից հեռանալուց հետո, սիրիական բանակի օգնությամբ սկսել են վերադառնալ իրենց տներ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ավելի քան 10-ը ընտանիքներ, որոնց անդամների ընդհանուր թիվը գերազանցել է 10 0-ը, վերադարձել են Լիբանանի Տաֆիլ գյուղաքաղաքից, որը գտնվում է լիբանանա-սիրիական սահմանի մերձակայքում:

 

Բացի այդ, նախօրեին մոտ 100 սիրիացիներ կրկին Տաֆիլ գյուղից վերադարձել են Հուշ Արաբ:

 

Մյուս կողմից' թուրքական աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիացի փախստականների թիվն իրենց երկրում գերազանցել է մեկ միլիոնը: Ստացված տեղեկությունների համաձայն, Թուրքիայում առկա են 22 ճամբարներ, որտեղ բնակվող սիրիացի փախստականների թիվը կազմում է 218 հազար:

 

Սիրիական բանակը շարունակում է պայքարը զինյալների դեմ: Իդլիբի Ջիսր Շուղուր գյուղում հայտնաբերվել է 250 մետր երկարությամբ և 12 մետր խորությամբ թունել: Թունելու առկա են եղել տարբեր տեսակի զենք և զինամթերք: Բախումները շարունակվում են Հալեպում: Մասնավորապես Հանանու, Մաարա ալ Արթիկ, Բանի Զեյդ, Բուսթան ալ Կասր և Քալլասա թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել: