Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոոնի հետ համատեղ հետաքննում Է սիբիրախտի վիրուսով 75 ամերիկացի գիտնականների հնարավոր վարակման դեպքերը, տեղեկացնում է Reuters-ը:
«Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ այդ դեպքերը քրեական բնույթ են կրում»,- ասել է ՀՀԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Բրեսոնը:
Հունիսի 19-ին Հիվանդությունների վերահսկաման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ Ատլանտայի նահանգում կառավարության համար աշխատող գիտնականները կարող Էին մանրԷների ներգործությանը ենթարկվել լաբորատորիաներում:
Սիբիրախտի ինկուբացիոն շրջանը սովորաբար կազմում Է հինգից մինչեւ յոթ օր: Վարակումն, ինչպես նշվում Է, կարող Էր տեղի ունենալ հունիսի 13-ին: Բայց առայժմ աշխատակիցներից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել: Գիտնականներին բժշկական օգնություն Է ցույց տրվում: