ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) կազմել Է 83 Էջ ծավալով եւ գրեթե երեք հազար բառ, մասնավորապես, հապավումներ, տերմիններ եւ յուրահատուկ արտահայտություններ բովանդակող ինտերնետ-սլենգի բառարան, որոնք օգտագործվում են Twitter-ի, Facebook-ի եւ MySpace-ի անգլալեզու սեգմենտում եւ այլ սոցիալական ցանցերում, տեղեկացնում Է The Washington Post-ը:
Բառարանի առաջաբանում նշված Է, որ սույն աշխատանքը կարող Է օգտագործվել ոչ միայն մասնագիտական նպատակներով, այլեւ «երեխաներից եւ թոռներից հետ չմնալու համար»: Բառարանը հրապարակվել Է The Washington Post ռեսուրսում, որն ավելի վաղ օգտատիրոջն օգնել Է ՀՀԲ ուղարկել այն բանի բացատրության հարցումը, թե ինչ Է նշանակում "leet speak" («լիթսփիք») արտահայտությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: