Անհայտ անձինք հունիսի 24-ի երեկոյան գետնից կրակ են բացել Boeing-756-ի վրա Պակիստանի Փեշավար քաղաքի (Խայբեր-Փահթունխվայի նահանգի վարչական կենտրոն) օդանավակայանում ինքնաթիռի վայրԷջք կատարելու ժամանակ:
Գնդակները միջաթափանց ծակել անցել են երեսվածքը՝ վիրավորելով երկու ստյուարդների եւ մեկ ուղեւորուհու, որն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: Այս մասին հաղորդել Է «Դոոն» թերթը: Վերջինիս տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել Pakistan International Airlines ավիաընկերության Boeing-ի թռիչքի ժամանակ, որը չվերթ Էր կատարում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից: Ինքնաթիռում եղել Է 196 ուղեւոր:
Ինչպես պարզել Է ոստիկանությունը, ինքնաթիռի ուղղությամբ գետնից կատարվել Է 12 կրակոց: 6 գնդակ դիպել Է ֆյուզելաժին, այդ թվում՝ մեկն անցել Է շարժիչի մոտով: Ոստիկանությունն սկսել Է զբաղվել միջադեպի հետաքննությամբ եւ կրակողների որոնմամբ: Հունիսին ավելի վաղ «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակում Էին կազմակերպել Կարաչիի օդանավակայանի վրա: Զոհվել Էր 22 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: