Մոսկվայում այն կարծիքին են, որ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի կողմից Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումը կարող Է վնասել Ռուսաստանի տնտեսությանը: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հունիսի 26-ին:

 

Կիեւը, Թբիլիսին եւ Քիշնեւը պլանավորում են հունիսի 27-ին ստորագրել ասոցացման համաձայնագրեր, որոնցով նախատեսվում Է նրանց մուտքը Եվրամիության ազատ առեւտրի գոտի: ՌԴ-ի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ այդ դեպքում Ռուսաստանն ստիպված կլինի իր ներքին շուկան պաշտպանել եվրոպական ապրանքների անմաքս հոսքից, մասնավորապես, Ուկրաինայի տարածքով:

 

«Մենք նախկինի պես այն կարծիքին ենք, որ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերի կնքումը կարող Է վնասել Ռուսաստանի տնտեսությանը՝ կապված մեր հարեւանների հետ կոոպերացիոն կապերի խզման եւ առեւտրատնտեսական հարաբերությունների կրճատման հետ»,-ընդգծել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Եվրահանձնաժողովն առաջարկել Է հուլիսի 11-ին նախարարական հանդիպում անցկացնել Ռուսաստան-Եվրամիություն-Ուկրաինա ձեւաչափով, ինչին ռուսական կողմը տվել Է իր համաձայնությունը:

 

«Անտարակույս, այդօրինակ հանդիպումները հարկավոր Էր անցկացնել նախքան այդքան կարեւոր փաստաթղթերի ստորագրումը: Ավելի վաղ ռուսական եւ ուկրաինական կողմերն առաջարկում Էին կոնսուլտացիաներ անցկացնել եռակողմ ձեւաչափով, բայց Բրյուսելը մերժում Էր դրանք: Ներկայում դիտարկվում Է փորձագիտական մակարդակով նախապատրաստական հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,-նշվում Է հաղորցդագրության մեջ, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին: