Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է առաջիկա նախագահական ընտրություններում ԺՀԿ մասնակցության ձեւաչափը, եւ ընդունվել է հայտարարություն:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե քննարկվել է նաեւ ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցը, ընդունվել է աշխատանքային փաստաթուղթ:
Պետրոս Մակեյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չմանրամասնեց ոչ հայտարարությունը, ոչ էլ աշխատանքային փաստաթուղթը: Նա միայն նշեց, թե նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը կտարածվի այսօր օրվա մեջ, իսկ ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցով ընդունված աշխատանքային փաստաթուղթը նախ ներկայացվելու է ՀԱԿ ղեկավարությանը: