Ինչպես հայտնում է ria.ru-ն, ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվայի ու Կիևի միջև գազային վեճի շարունակման դեպքում աշնանը կծագի գազային լիարժեք և մեծ ճգնաժամ: Մեդվեդևն այդ մասին գրել է իր Facebook-յան էջում:

 

«Ուկրաինան չի վճարում գազի համար, որի արդյունքում պարտքն ահռելի թվերի է հասել, իսկ աշնանը կստեղծվի «գազային» իրական ճգնաժամ»,- գրել է Մեդվեդևը:

 

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմն» Ուկրաինային գազ մատակարարելու համար հունիսի 16-ից անցում է կատարել կանխավճարային համակարգի և ներկա դրությամբ Ուկրաինա է հասնում միայն Եվրոպայի համար նախատեսված ռուսական գազը: