ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 4-ին ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվեցլ է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը' ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը: