Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նոր բանագնացի նշանակման վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պան Կի Մունը չի հաստատել լու րն այն մասին, որ իտալացի դիվանագետ Ստաֆֆան դե Միստուրան կնշանակվի նոր բանագնաց: Նա ավելացրել է, որ բանակցություններն այդ հարցի շուրջ շարունակվում են և շատ շուտով կհրապարավի նրա անունը:

 

Պան Կի Մունը հուլիսի 9-ի առավոտյան հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարիի հետ: Հանդպիման մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում:

 

Լուրեր են շրջանառվում, որ իտալացի դիվանագետը կփոխարինի նախկին բանագնաց Ախդար Իբրահիմիին: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն այդ առիթով նշել է, որ նա լավ թեկնածու է, և իրենք աջակցում են նրան:

 

Ախդար Իբրահիմին ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց էր նշանակվել 2012թ. սեպտեմբերի 1-ից՝ փոխարինելով Քոֆի Անանին: Նա հրաժարական է տվել այս տարվա մայիսին' միջսիրիական բանակցությունները վերսկսելու փորձը ձախողելուց հետո: