Mediamall.am կայքի կողմից առանձնացված օրվա կարևորագույն նյութերին ծանոթացեք ստորև.
Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել «Վրացական երազանք»-ից առաջադրված Դավիթ Նարիմանիան
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարիմանիան, հավաքելով 72,47% ձայն, հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից առաջադրված Նիկա Մելիայան հավաքել է 27,53% ձայն:
Վրաստանի բնակիչները շաբաթ օրն ընտրել են ութ քաղաքների' Թբիլիսիի, Բաթումիի, Փոթիի, Գորիի, Մծխեթիի, Օզուրգետիի և Թելավիի քաղաքապետերի, ինչպես նաև 13 ինքնավար շրջանների ղեկավարների:
Ֆրանսիան պահանջում է դադարեցնել կրակը Գազայի հատվածում
Ֆրանսիան հանդես է եկել Գազայի հատվածում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին հայտարարել է Ֆրանիսայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Ավելի վաղ բանակցությունների ժամանակ ամերկյան պատվիրակության անդամներից մեկը հայտարարել էր, որ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը այսպես թե այնպես քննարկվելու է Վիեննայում Իրանի հարցի շուրջ քննարկման նպատակով ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
«Իրանը զենք է մատակարարել տարածաշրջան, այդ թվում նաև Գազայի հատված, այդ պատճառով էլ որոշակի պատասխանատվություն է կրում տարածաշրջանում տեղի ունեցող իրադաձությունների համար, ինչը մենք կփորձենք ապացուցել»,-նշել է նա:
***
Թունավորում օձի խայթոցից
Հուլիսի 13-ին, ժամը 07.57-ին Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 12-ին ժամը 22.10-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով իրենց է դիմել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (ծնվ.1983 թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Ռուսաստանը վճռական քայեր կձեռնարկի ուկրաինացիների կողմից Ռոստովի շրջանի գնդակոծությանն ի պատասխան
Ռուսատանը կոշտ և վճռական պատասխան է տալու ուկրաինական զինվորների կողմից ՌԴ Ռոստովի շրջանի գնդակոծության համար, որի արդյուքնում զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կրասինը: Վերջինիս գնահատմամբ, տեղի ունեցածը վկայում է, որ Ռ Դ տարածքում ապրող քաղաքացիների համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: «Բնականաբար, այս միջադեպը առանց համապատասխան արձագանքի չի մնալու:
Այս թեմայով ուկրաինական կողմի հետ խոսակցությունը խիստ և վճռական կլինի»,-«Խոսում է Մոսկվան» ռադիոալիքի եթերում հայատարարել է Կարասինը: Նրա խոսքերով, տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ պետք է շուտափույթ վերջ տալ արյունահեղությանը և կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ բանակցությունների սեղաի շուրջ նստել:
Ուկրաինական կողմից կիկրակի առավոտյան գնդակոծվել է ՌԴ ռոստովի շրջանը: Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա, որի արդյունքոմ 1968թ. ծնված տղամարդ է զոհվել, ևս մեկ կին տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
***
Մոսկվան դեմ չէ Պորոշենկոյի հետ համագործակցությանը․ Կրեմլ
Ինչպես հայտնում է Russia Today-ը, Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ շփումներին և համագործակցությանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք շփման կողմնակից ենք և մեր դիրքորոշումները միշտ էլ հստակ և պարզ ենք արտահայտել»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան դեմ է Ուկրաինայի հետ շփումներին և համագործակցությանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ պատրաստ է իր օտարերկրյա գործընկերների հետ լիարժեք բանակցությունների և քննարկումների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ։
***
Գազայի հատվածում 120 զոհ և 900 վիրավորներ կան
Իսրայելի եւ Գազայի շփման գծում իրավիճակը խիստ լարված է ու կողմերը միմյանց պատասխանում են արդեն հրթիռներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Jerusalim Post-ը, միայն հուլիսի 11-ին Իսրայելի ուղղությամբ արձակվել է 140 հրթիռ, ինչի հետեւանքով 2 հոգի վիրավորվել են: Իսրայելական օդուժի պատաս խան հարվածից զոհվել է 16 մարդ: Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում 5 օր շարունակվող Protective Edge օպերացիայի ընթացքում մահացել է 120 հոգի, 900-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: News.ru.israel-ի տվյալներով' իսրայելական բանակը այս ընթացքում կարողացել է հակառակորդի 27 հրթիռ գնդակոծել, ըստ նրանց, ահաբեկիչները երկու անգամ փորձել են կրակել Թել Ավիվի ուղղությամբ, իսկ ուրբաթ գիշերը կրակել են Խայֆա քաղաքի ուղղությամբ: Շարունակությունն այստեղ:
***
Թբիլիսիում տեղի է ունեցել Էդուարդ Շեվարդնաձեի հուղարկավորությունը
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի մարմին այսօր' հուլիսի 13-ին, զինվորական պատիվներով հողի են հանձնել նրա տան բակում, որտեղ մի քանի տարի առաջ ամփոփվել է նրա կնոջ' Նանուլի Շեվարդնաձեի աճյունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ'ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, նախկին նախագահի հուղարկավորության արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, ա յդ թվում' ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Հուղարկավորության արարողության ժամանակ ընթերցվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ցավակցական ուղերձը, ով բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում և չի կարողացել մասնակցել նախկին նախագահի հուղարկավորությանը:
Էդուարդ Շեվարդնաձեն մահացել է հուլիսի 7-ին, 86 տարեկանում: