ԱՄՆ պետդեպարտամենտը Մոսկվային մեղադրել է աշխարհազորայիններին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու մեջ: Այս մասին հայտնում է novayagazeta.ru-ն:
«ՌԴ-ն շարունակում է անջատողականներին մատակարարել ծանր սպառազինություն: Ռուսաստանը հայտարարում է, որ ձգտում է դադարեցնել բռնությունն ու լարված իրադրությունը, նրա գործողությունները չեն համապատասխանում հայտարարություններին»,- ասված է Պետդեպի պաշտոնական հաղորդագրությունում:
ԱՄՆ պետդեպին առավել մտահոգում է այն փաստը, որ Մոսկվան շարունակում է զգալի զինված ուժեր կենտրոնացնել Ռուսաստանի հարավ-արևմուտքում: