Արարատի մարզի զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների թիվը 2014 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 3497 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 839 մարդով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, կենտրոնում աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը կազմում է 3694: Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 514-ով: Մարզում գործազրկության մակարդակն ավելավել է 0,4 տոկոսով, ինչը Ավետիսյանի պարզաբանմամբ, ավելի շատ պայմանավորված է սեփականաշրորհված, վարձակալած հող կամ հաշմանդամություն ունեցող անձանց գործազուրկի կարգավիճակ ստանալով' պայմանավորված օրենքում կատարված փոփոխություններով: Գործազուրկները եւ աշխատանք փնտրողները մարզում հիմնականում բանվորներ եւ բժշկական ուսումնարանն ավարտած քաղաքացիներ են: Ըստ տարիքային ցեն զի ամենից շատ աշխատանք փնտրողները 35-54 եւ 26-30 տարիքային խմբերում են:
Նշենք, որ մարզի զբաղվածության կենտրոններից տարբեր պատճառներով հաշվառումից դուրս է եկել 195 մարդ: Ավետիսյանի խոսքով, նրանցից 110-ը հաշվառումից դուրս է եկել աշխատանքի տեղավորման պատճառով, մյուսները' թոշակի անցնելու, բնակավայրը փոխելու, վեց ամսվա ընթացքում կենտրոն չներկայանալու եւ այլ պատճառներով:
Կենտրոնի տնօրենի խոսքով, տնտեսության տարբեր ոլորտներում կրճատումներին զուգահեռ' մարզում նկատվում է նաեւ աշխատանքի տեղավորման գործընթաց, որը, սակայն, չի նպաստում գործազրկության մակարդակի կտրուկ նվազմանը, քանի որ մարզի գործատուները շարունակում են կրճատումները, լուծարումները եւ գործունեության դադարեցումները:
Ներկայումս մարզի տարածքի գործատուների մոտ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 98238 մարդ. պետական հատվածում' 20957, ոչ պետական հատվածում' 77057 եւ հասարակական կազմակերպություններում' 224: Ըստ ոլորտների նրանք բաշխված են հետեւյալ կերպ. գյուղատնտեսության ոլորտ' 60286, արդյունաբերություն' 17152, շինարարություն' 1448, տրանսպո րտ եւ կապ' 413, առեւտուր եւ հանրային սնունդ' 3652, կրթության, արվեստի եւ մշակույթի ոլորտ' 8009 մարդ եւ այլն: