Սահմանադրական բարեփումների հայեցակարգի նախագծի հերթական հանրային քննարկումն անցկացվեց Տավուշի մարզպետարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հասարակական, պետական, ՏԻՄ և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեցին ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, սահամանդրական բարեփոխումների հանձնաժողո վի անդամ Գրիգոր Մուրադյանը:

 

Բանախոսները ներկայացրեցին հայեցակարգի դրույթները և բարեփոխումների կարևորությունը՝ անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրաքվեների անցկացմանը և կառավարման մոդելի փոփոխությանը վերաբերող հարցերին: Զուգահեռներ անցկացվեցին ներկայիս և նախկին՝ 1995, ապա 2005 թվականների Սահմանադրությունների միջև:

 

Ըստ Դանիելյանի՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային իրավական չափանիշների փոփոխման, մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների խստացման հետ: «Այս նախագծով փորձել ենք նաև անդրադառ նալ խոցելի դրույթներին:

 

Սահմանադրական դատարանն անդրադառում է գործող օրենսդրության վիճահարույց դրույթներին, փորձում մեկնաբանել սահմանադրության որոշ նորմեր, իրավական դիրքորոշումներ հայտնել, սակայն դա խնդրի լիարժեք լուծում չի կարող լինել»,- ասաց նա:

 

Տեղական ինքնակառավարման մարմինների առնչությամբ իրավաբանն ընդգծեց, որ վճռորոշ նշանակություն է տրվում համայնքների խոշորացման առաջարկին, որին, իրավաբանի կարծիքով, պետք է զգուշավոր մոտենալ և խոսափել արհեստական գործընթացից: Հանրաքվեների մասով Դանիելյանը նշեց, որ թեև տեխնիկական և ֆինանասական մի շարք խնդիրների պատճառով դրանք մինչ այժմ չեն իրականացվել, բայց արյսօր արդեն հնարավոր է որոշ կարևոր հարցերի լուծումներ իրականացնել հանրաքվեի միջոցով, օրինակ' վերաիմաստավորել ընդդիմադիր ուժերի քաղաքական կշիռը:

 

Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի կարծիքով'սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն վստահություն է իշխանության հանդեպ, քանի որ եթե չլինի վստահություն, ապա դրանք կձախողվի: «Եթե բարեփոխումները լինեն համոզիչ ժողովրդի համար՝ դա կլինի վստահություն. մասամբ մենք հիմա դրանով ենք զբաղված, որ ձեզ ներկայացնենք Սահմանադրության հիմնական կարևորությունը»,- պարզաբանեց նա:

 

Մուրադյանը մեկնաբանեց նաև չորս կարևոր ուղղությունների բարեփոխումները. իրավունքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմ, իշխանության շրջանակներում հավասարակշռության ապահովում և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում:

 

2013 թվականին ՀՀ Նախագահի կողմից ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որի առաքելությունը՝ երկրում սահմանադրական զարգացումների ընթացքի և վիճակի մասնագիտական գնահատումն է, ինչպես նաև սահմանադրական հնարավոր բարեխումների հայեցակարգի մշակումը՝ հայեցակարգ, որը հետագայում կարող է դառնալ քաղաքական քննարկումների առարկա: Աշխատանքները նախագծի շուրջ շարունակվելու են մինչև հոկտեմբեր: Մինչ այդ նախատեսվում է նախագիծը քննարկել նաև օտարերկրյա միջազգային փորձագետների հետ: