Ինտերպոլի աշխատակիցներն Ուկրաինայի Խարկով քաղաքում սկսել են վթարի ենթարկված Բոինգ-777 ինքնաթիռի զոհերի ինքնության հաստատման գործընթացը, որից հետո զոհերի աճյուններն ուղարկվելու են Նիդերլանդներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է եղել Ինտերպոլի տարածած հաղորդագրության մեջ: Ինքնության հաստատման գործընթացում են ներառված նաև միջազգային փորձագետներ:

 

Միևնույն ժամանակ, կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը վստահվել է Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Նիդերլանդների հարցմանն ի պատասխան' Լոնդոնը համաձայնել է գործընթացի կազմակերպմանը: