Մալիում Air Algerie ավիաընկերության կործանված ինքնաթիռի ուղեւորներից ոչ ոք չի փրկվել: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնապես հավաստել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում կայացած արտակարգ նիստի արդյունքները: Նա նաեւ հայտնել Է, որ վթարի վայրում աշխատող մասնագետներին հաջողվել Է արդեն հայտնաբերել կործանված ինքնաթիռի ինքնագրիչներից մեկը:
«Ֆրանսիացի զինծառայողներն ապահովել են ինքնաթիռի ընկնելու վայրի անվտանգությունը եւ անցկացրել առաջին հետաքննչական միջոցառումները: Ավաղ, ոչ մի փրկված չկա»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը, ընդգծելով, որ կիսում Է զոհվածների ազգականների ու մերձավորների ցավը: Օլանդը հայտնել Է, որ շաբաթ օրը նրանց կսպասեն հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, որպեսզի ներկայացնեն առկա ողջ տեղեկատվությունը:
«Այժմ այդ ողբերգության պատճառների հետաքննություն Է կատարվում,-հավելել Է Օլանդը:-Արդեն հայտնաբերվել Է «սեւ արկղերից» մեկը. այն տարել են Գաո (Մալիի հյուսիս) եւ, այդպիսով, այն կարող Է հետազոտվել ամենակարճ ժամանակում»:
Հանրապետության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ ողբերգության վայրում հետաքննություն անցկանելու համար ուղեւորվել են Ֆրանսիայի տրանսպորտի նախարարության փորձագետները, երկրի կառավարությունն «ամբողջովին մոբիլիզացված Է» այդ արտակարգ իրադրության հետ կապված աշխատանքի համար, բոլոր պրոֆիլային նախարարները գործի են դրված ճգնաժամային խմբերում: «Այժմ մենք արդեն գիտենք, որ ինքնաթիռի բեկորները կենտրոնացված են սահմանափակ տարածքում,-ասել Է նա: Առայժմ շատ վաղ Է եզրակացություններ անելը: Կան վարկածներ, մասնավորապես, կլիմայականը, բայց առայժմ մե նք տարբերակներից ոչ մեկը չենք բացառում, քանի որ ցանկանում ենք ամեն ինչ իմանալ տեղի ունեցածի մասին»:
McDonnell Douglas MD-83 մարդատար ինքնաթիռը հուլիսի 24-ին իրականացնում Էր Ուագադուգու-Ալժիր չվերթը: Ինքնաթիռի հետ կապը կորել Է թռիչքից 50 րոպե անց Մալիի հյուսիսում գտնվող Գաո քաղաքի մերձակայքում: Ըստ տարբեր տվյալների, ինքնաթիռում գտնվում Էր 119-ից մինչեւ 116 մարդ, այդ թվում՝ 51 ֆրանսիացի, Լիբանանի 20 քաղաքացի: Չվերթի համար գրանցվել են 16 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ երեք ուղեւորներ, որոնց քաղաքացիությունը դեռ պետք Է ճշտվի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: