Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը կմասնակցի երկրի ղեկավարի մակարդակով եւ այդ մասնակցությունն իր մեջ կպարունակի երեք կոչ' հիշողություն, հարգանքի տուրք զոհերին հիշատակին եւ պատասխանատվություն, որպեսզի հետագայում նման սարսափելի դեպքերը իրադարձություններն այլեւս չկրկնվեն:

 

Այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեն: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասաց, որ ներկա դրությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն աշխատում է Օլանդի այցի կազմակերպման շուրջ: «Ֆրանսուա Օլանդը բավական մեծ' մոտավորապես 120 հոգանոց պատվիրակությամբ կժամանի Երեւան: Ստույգ կազմի մասին դեռեւս տեղեկություններ չկան: Պարզապես կարող եմ ավելացնել, որ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիներ ներգրավված կլինեն այդ պատվիրակության կազմում»,- ասաց Շարպ ատիեն:

 

Ապրիլի 24-ին հիշատակվում է Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստան կժամանեն բազմաթիվ պատվիրակություններ աշխարհի տարբեր պետություններից: Հայաստան այցելելու մասին հայտարարություններ են արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: