Ինչպես հայտնում է hronika.info-ն, Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Արսենի Յացենյուկի հրաժարականի պատճառը Գերագույն ռադայի որոշումների դեմ քաղաքական գործչի բողոքն է: Այս մասին Յացենյուկը հայտարարել է «Շուստեր-live» հաղորդման ժամանակ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է իր հրաժարականի մասին՝ այդ քայլը մեկնաբանելով հետևյալ կերպ.
«Հրաժարականի մասին իմ որոշումը պայմանավորված է հետևյալով. ես ցանկանում եմ, որպեսզի ամբողջ երկիրը տեսնի, որ խորհրդարանը հրաժարվում է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, խորհրդարանը հրաժարվում է պայքարել արևելքի համար»,- ասել է Յացենյուկը: