Չինաստանում մոլեգնող «Մատմո» փոթորիկից նախնական տվյալներով ամենքիչը 13 մարդ է զոհվել. աղետի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասնում է 2,5 միլիոնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Չինաստանի արևելյան Ցյանզին արվարձանում զոհվել է ինը մարդ, ևս չորսը զոհվել է երկրի արևելյան շրջանում' Գուանդուում:

 

Ափամերձ ութ արվարձանային շրջաններում թայֆունի հետևանքով սողանքներ ու ավերածություններն են տեղի ունեցել: Աղետի հետևանքով ավելի քան 289 հազար մարդ ստիպված է եղել անհապաղ թողնել տները, տարհանված ևս 37 հազար քաղաքացի զրկվել է ունեցվածքից և օգնության կարիք ունի:

 

«Մատմո»-ն 2014 թվականի ընթացքում Չինաստանը պատուհասած չորրորդ փոթորիկն է: Նախնական հաշվարկներով, աղետի հասցրած տնտեսական վնասը կազմում է 3,37 մլրդ յուան' մոտ 547 միլիոն ԱՄՆ դոլար: