ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ձկնաբուծության և ակվակուլտուրայի հարցերով ծրագրերի ղեկավար Եվա Կովաչին և ՊԳԿ միջազգային փորձագետ Յակոբ Բրեգնբեյլին:

 

Հանդիպման նպատակն էր փորձագետներին ներկայացնել հանրապետությունում լճակային ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում ջրի խնայողական օգտագործման հարցը: Ողջունելով հյուրերին' նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշեց ՊԳԿ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության հաջող համագործակցության բարձր մակարդակը: