Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում, 21-ի ցերեկը, 22-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ արագությամբ:

 

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 23-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին' հարավ-արևմ տյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով, 24-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան, օգոստոսի 22-23-ին' +36, օգոստոսի 24-25-ին' +37 աստիճան: