Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-18-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում' 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին' հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' մինչև 18-23 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +31աստիճան: