Հայաստանի զինվորական դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան' բողոքարկելու Մատաղիսի գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' դեկտեմբերի 28-ին կայացրած վճիռը:
Panorama.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Զինդատախազությունում:
Նշենք, որ նախօրեի ասուլիսում զինդատախազ Գևորգ Կոստանյանը ոչինչ չասաց: Առայժմ հայտնի չեն վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի հիմքերը: