Շվեյցարիայի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վերանայելու թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի որոշումը Հայաստանում դրական արձագանք է ստացել: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն է թողել: « Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը»,-գրել է նա:

 

Մարտի 11-ին պաշտոնական հաղորդագրությամբ Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղի մինչև մարտի 17-ը:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյացրական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկվելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: