ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ամերիկահայ գրող, «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Բաքվի ջարդերից հետո տարբեր երկրներում, հատկապես, ԱՄՆ-ում հայտնված հայերի ազգային, լեզվամշակութային խնդիրները, հայապահպանության, հայ մշակույթի տարածման ու պահպանման հետ կապված հարցեր:

 

Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը:

 

«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը Աննա Աստվածատրյանը գրել է իր օրագրի գրառումների հիման վրա: Գրքում նկարագրжում է Ադրբեջանի հայության ապրած ողբերգությունը, ինչի մասին շատ հազվադեպ էին խոսում Արևմուտքում: Նրա ապրած անձնական ողբերգությունը ամբողջ աշխարհում ազգային զտումների ենթարկված երեխաների տառապանքի վառ օրինակն է: