ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից ջավախահայության համար իրականացվող մշակութային կյանքի, մարզական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված ջանքերը:
Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են հիմնադրամի ապագա ծրագրերը, որոնցով նախատեսվում է իրականացնել բարեգործական ծրագրեր և միջոցառումներ, աջակցել հիմնադրամի նպատակներին համապատասխանող պետական, բարեգործական և այլ ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը, տրամադրել դրամական և նյութատեխնիկական օգնություն՝ դրանց կարիքն ունեցող անհատներին, և կազմակերպություններին:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ջերմ ընդունելության և իրենց նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնելու համար: