Հալեպի հայկական դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան, որը կմերկնարկի սեպտեմբերի 16-ին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Այն դպրոցները, որոնք նյութական վնասներ են կրել ռմբակոծությունների հետևանքով, ուսումնական տարի կսկսեն մեկ այլ շինությունում: Ազգային 5 վարժարանները, այդ թվում' մեկ ճեմար ան և 4 նախակրթարան, կտեղավորվեն մեկ կառույցում: Միություները և ազգային մարմինները շարունակում են իրենց սովորական աշխատանքները:

 

Աղբյուրից նաև տեղեկացանք, որ Հալեպում բախումները շարունակվում են, սակայն հրթռիները համեմատաբար ավելի քիչ են: Ինչ վերաբերում է ջրամատակարարման հետ կապված լարվածությանը, թեև հարցը ամբողջովին չի լուծվել, այնուամենայնիվ, բավական բարելավվել է:

 

Մյուս կողմից' Հալեպի պատվիրակությունը պատրատսվում է ժամանել Երևան՝ մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին:

 

Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգվելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: