Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Ատլետիկի» հետ կայանալիք խաղին:
27-ամյա արգենտինացին վերականգնվել է ապաքինվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վիլյառեալի» (1:0) հետ հանդիպմանը:
«Բարսելոնա» - «Ատլետիկ» հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը: