Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանան իր նոր գրքում քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին՝ միևնույն ժամանակ գովեստի խոսքեր հղելով Խոսեպ Գվարդիոլայի հասցեին:

«Եթե Գվարդիոլան ֆուտբոլի Մոցարտն է, ապա Մոուրինյուն՝ Սալյերին: Վերջինս հիանալի երաժիշտ կլիներ, եթե չլիներ Մոցարտը: Մոուրինյուից ֆուտբոլի մասին հիշատակության արժանի մտքեր երբեք չեմ լսել: Մենք միմյանց չենք հասկացել, քանի որ նա իմ հակառակ տեսակն է: Մտավորականությունը և էգոն թշնամիներ են: Երբ դրանք հանդիպում են միմյանց, հաղթում է էգոն»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Marca-ն: