Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարիզիչ Ժոզե Մոոուինյուն հետաքրքրված է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով. տեղեկացնում է Daily Express-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբը մտադիր է ֆուտբոլիստի համար պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն և Ռոնալդուն միասին աշխատել են մադրիդյան թիմում:

Ակումբը լքելուց հետո Մոուրինյուի և Ռոնալդուի միջև կոնֆլիկտ էր եղել: Մարզիչը հայտարարել էր, որ ժամանակին մարզել է իսկական Ռոնալդոյին՝ նկատի ունենալով Բրազիլիայի հավաքականի հարձակվողին:

Ի պատասխան Մոուրինյուի՝ պորտուգալացի ֆուտբոլիստը նշել էր. «Մոուրինյուն արժանի չէ, որ ես նրան պատասխանեմ»: