armchess.amԳրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Լինարեսում ավարտված Իսպանիայի թիմային առաջնությունում ՙՄաջիք էքստրեմադուրա՚ ակումբի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր: ՙՄաջիք էքստրեմադուրան՚ 14 հնարավորից վաստակեց 10 միավոր: 12 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց ՙՄերիդան՚:
Եզրափակիչ տուրում Սարգսյանը պարտության մատնեց գրոսմայստեր Էդուարդո Իթուրիզագային, իսկ հայ գրոսմայստերի գլխավորած թիմը 5:1 հաշվով հաղթեց ՙԷքուիգոմային՚: