ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հանձնաժողովը, որը զբաղվում է մարդու իրավունքների հնարավոր խախտումներով, տեղեկացրել է զանգվածային սպանությունների և այլ հանցագործողությունների մասին, որոնք կատարում է «Իրաքի և Լևնտի իսլամական պետություն» խմբավորումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրոն նշել է, որ խմբավորումը Հոմսի Շաար շրջանում քաղաքացիներին զանգվածային սպանության է ենթարկել, ինչպես նաև Ռակկայում մահապատժի է ենթարկել հուլիսին և օգոստոսին գերի ընկած հարյուրավոր զինվորների: Համաձայն ստացված տեղեկությունների՝ շեյթադ ցեղախումբը հարյուրավոր մարդկանց սպանել է Դեր Զորում:
Նրա խոսքով' ԻԼԻՊ-ի իշխանության տակ հայտնված «Իսլամական պետության» տարածքում կանանց արգելված է դուրս գալ տնից առանց տղամարդկանց ուղեկցության. որոշ կանայք քարծոկվել են: Բացի այդ, դպրոցական կրթությունն աղջիկների համար արգելված է, աճում է բռնությամբ ամուսնությունների դեպքերի թիվը:
Նա նաև անդրադարձել է երեխաներին, ովքեր բռնությունների են ենթարկվում, ընդգրկվում ԻԼԻՊ-ի շարքերում:
Հանձնաժողովի նախագահը հանցագործությունների մեջ մեղադրել է նաև այլ հակակառավարական խմբավորումների, այդ թվում՝ «Ջաբհա ան Նուսրային»: Բացի այդ, մեղադրանքներ են ուղղվել սիրիական կառավարությանը, որը նույնպես մեծ պատասխանատվություն է կրում քաղաքացիների զոհվելու համար:
ՄԱԿ-ի տվյալներով' Սիրիայում 3 տարուց ավելի շարունակվող պատերազմում զոհերի թիվը գերազանցել է 190 հազարը: