ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ հումանիտար օգնության կարիք ունի մոլորակի 108 մլն բնակիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

«Ամբողջ աշխարհում հումանիտար օգնության կարիք ունի 108 մլն մարդ և նրանց այդ օգնությունը ցուցաբերելու համար մարդասիրական կազմակերպություններին հարկավոր է շուրջ 17,1 մլրդ դոլար»,- ընդգծել է նա:

 

Պան Գի Մունի խոսքով՝ վերջին տարիներին ՄԱԿ-ն ստիպված է գործ ունենալ բազմաթիվ «չափազանց լուրջ հումանիտար ճգնաժամերի հետ, որոնք բնութագրվում են բնակչության զանգվածային տեղաշարժով»: Որպես օրինակ նա նշել է հակամարտությունները Սիրիայում, Իրաքում, Հարավային Սուդանում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: