ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Սոցիալիստական խմբակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվոթյան և հասարակաայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացման համագործակցության հեռանկարներին: