Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հրապարակել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայամանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի նախագիծը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մինչ վերոհիշյալ պայմանագրի ստորագրումը, կողմերի համաձայնությամբ, հնարավոր են փոփոխություններ։

 

Շուրջ 100 էջից բաղկացած նախագծում նշվում են այն դրույթները, որոնք հստակեցնում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանները:

 

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսին հաստատել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը ներկայացվել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Ռուսաստանից բացի' պայմանագիրը պետք է հաստատեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները։