Ջիհադիզմի դեմ պայքարում Ռուսաստանը առանցքային դաշնակից է հանդիսանում և առանց Մոսկվայի օգնության աշխարհին սպառնում է գլոբալ կրոնական պատերազմ: Այս մասին գրել է Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Պեդդի Էշդաունը Times-ի հոդվածում:
Նա նշում է, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը հաղթելու համար արևմտյան երկրները պետք է ընդհանուր լեզու գտնեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Էշդաունը ուշադրություն է դարձրել այն հարցին, որ Մոսկվան չի հրավիրվել Վաշինգտոնի կողմից ստեղծված կոալիցիային միանալուն Իրաքում և Սիրիայում ջիհադիստների դեմ պայքարելու համար: Քաղաքական գործչի կարծիքով Մոսկվակի ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ ընդլայնված կոալիցիան կարող է նպաստել ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը և Մերձավոր արևելքի ճգնաժամի հաղթահարման լավագույն միջոցը կարող է լինել:
«Ռուսաստանի դեպքում լավագույն քաղաքականությունը կլիներ ոչ թե մեկուսացումը, այլ համագործակցությունն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է»,- ասել է Էշդաունը: