Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկը՝ Լուգանսկի մարզի սահմանների փոփոխության վերաբերյալ, ոչ մի առնչություն չունի իրականության հետ և չի ունենա գործնական հետևանքներ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինին:
Նախօրեին Պորոշենկոյի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ նախագահն առաջարկել է պատգամավորներին վերանայել Լուգանսկի մարզի սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում կարգուկանոնի հաստատմանը վերաբերող ծրագրերը, որը Գերագույն ռադայի վերանայմանն է ներկայացվել Լուգանսկի տարածաշրջանային պետական կառավարման նախագահ Գենդի Մոսկալի կողմից:
Ռադայում նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Կնյազևիչի խոսքով՝ այդ տարածքների պատշաճ կառավարման և Լուգանսկի մարզի այդ տարածքներում կենսագործունեության ապահովման համար պետք է փոփոխություններ կատարվեն Լուգանսկի շրջանների սահմաններում և կցեն այն տարածքներին, որոնք վերահսկվում են Կիևի իշխանությունների կողմից: